Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ Պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում և եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն․․․

Մարտ 08,2023 11:28

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի պետնախարարը հայտարարում է, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:

Լրագրողի ճշտող հարցին, թե այս պահին ՀՀ իշխանությունների հետ մոտեցումների տարբերություններ չկա՞ն, պետնախարարը պատասխանում է` «որևէ կերպ»:

Ստացվում է, որ ըստ Արցախի պետնախարարի` ՀՀ իշխանությունների հնչեցրած այն մոտեցումները, թե միջազգային հանրության տեսանկյունից «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է», «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում», «Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ», «Արցախը 120 հզ. հայերի պատճառով ՀՀ 3 մլն մարդու կյանքը վտանգի չենք ենթարկելու», «Արցախի հարցում ՀՀ-ն այլևս պատասխանատվություն չունի» ոչ միայն համահունչ է Արցախի իշխանության դիրքորոշմանը, այլ նաև արտահայտում է արցախցիների կամքը:

Ի՞նչ ասեմ` պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում և եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող` Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում:

Արցախի իշխանությունը, քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այս հայտարարության վերաբերյալ` կիսո՞ւմ են դիրքորոշումը, թե՞ ոչ:

Ներողություն եմ խնդրում լավատեսությանս համար, բայց հուսով եմ, որ պետնախարարը, հաշվի առնելով այդ ոլորտում անփորձությունն ու շփոթմունքի հավանականությունը, կհայտարարի, որ իր խոսքը ճիշտ չի հասկացվել կամ ձևակերպվել:

Լավատեսությանս հիմքում ոչ այդքան օբյեկտիվ գործոններն են, այլ զուտ մեծ ցանկությունս, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամեր չլինեն, պատասխանատու դեմքերը չձախողվեն, իսկ հայկական շահը չտրորվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031