Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը զգուշացրել են Վրաստանին «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի հետևանքների վերաբերյալ

Մարտ 08,2023 10:52

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ, որում ասվում է. «Երեքշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Դա շատ վատ իրադարձություն է Վրաստանի և նրա ժողովրդի համար:

Օրենքը ներկա տեսքով ամենախայթիչ ազդեցությունը կունենա նրա քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների վրա և բացասական ազդեցություն կունենա բազմաթիվ վրացիների վրա, որոնք օգուտ էին ստանում իրենց աշխատանքից: Այդ օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և չափանիշներին: Այն հակասում է Վրաստանի՝ Եվրամիություն մտնելու հայտարարված նպատակներին, որին սատարում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Դրա վերջնական ընդունում լուրջ հետևանքների կունենա մեր հարաբերությունների վրա:

ԵՄ-ը կոչ է անում Վրաստանին կատարել իր խոստումները և նպաստել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը և հիշեցնում է մարդկանց՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքի մասին»:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն տարածել էր Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Այսօր մութ օր է Վրաստանի ժողովրդավարության համար. խորհրդարանի կողմից Կրեմլից ոգեշնչված այս օրենքների առաջխաղացումը անհամատեղելի է Վրաստանի ժողովրդի՝ եվրաինտեգրման և նրա ժողովրդավարական զարգացման հստակ ցանկության հետ: Այս օրենքներով առաջնորդվելը կվնասի իր ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին և կխաթարի վրացական շատ կազմակերպությունների կարևոր աշխատանքը, որոնք աշխատում են իրենց համաքաղաքացիներին օգնելու համար: Գործընթացը և օրինագծերը իրական հարցեր են բարձրացնում իշխող կուսակցության՝ եվրաատլանտյան ինտեգրմանը հանձնառությունների վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը գրեթե կրկնում է Ռուսաստանի նմանատիպ օրենքը: Մինչ խորհրդարանում ընթանում էին օրենքի ընդունման քննարկումները, բազմահազար ցուցարարներ Եվրամիության դրոշներով հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ:

Օրենքի ընդունումից հետ բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև: Որոշ տեղեկություններով ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործադրել:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031