Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկումներ կանանց մասին

Մարտ 08,2023 10:00

Երբ համացանցում տեսնում եմ կոպիտ, անպատեհ հարձակում որեւէ մարդու վրա (ով էլ լինի), դա ինձ դուր չի գալիս՝ բոլոր մարդկանց արժանապատվությունը պետք է հարգել: «Իրան հասնում ա» տիպի արդարացումներն ինձ համար ընդունելի չեն: Հատկապես ծանր եմ տանում, երբ նման ձեւով օգտատերերը «սիրտ են հովացնում» կամ նպատակաուղղված քարոզչություն են տանում կանանց դեմ:

Նույնքան դժվար եմ հասկանում, երբ կանայք իրենց վիրտուալ շփումներում կիրառում են սեռական բնույթի հայհոյանքներ: Ինձ համար կինը մայր է կամ պոտենցիալ մայր, եւ կարծում եմ, գոնե մենք՝ տղամարդիկ, պետք է նրան այդպես վերաբերվենք: Մենք, հայերս՝ առավել եւս, քանի որ մեր մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Նարեկացին կերտել է Աստվածամոր կերպարը՝ մի քանի դար առաջ «կանխազգալով» եվրոպական Վերածննդի կողմից այդ սյուժեի հումանիստական մատուցումը:

…Հայ կանայք եւ աղջիկները դիմացկուն են, ուժեղ. դրանում ես համոզվել եմ դեռեւս 1992-94 թվականներին, երբ նրանք օրվա ընթացքում էլեկտրականության մեկ ժամվա պայմաններում կարողանում էին հասցնել իրենց բոլոր տնային գործերը: Ես տեսնում էի եւ տեսնում եմ, թե ինչպիսի արժանապատվությամբ են նրանք տանում «այն» եւ «այս» պատերազմների կորուստների վիշտը: Քանի որ 1991 թվականից սկսած՝ պատերազմն իրականում չի դադարել եւ, ցավոք, մոտակա տարիներին կամ գուցե տասնամյակներին չի դադարելու, պետք է հատուկ գուրգուրանքով վերաբերվենք նրանց՝ կանանց ուսերին մեծ բեռ է դրված: Եվ այդ առումով այսօր հիշենք Արցախում ապրող մեր քույրերին;

…Ֆեմինիզմը եւ դրան փոխարինող հայկական հոմանիշները, իմ մեջ որոշակի հակասական զգացմունքներ են առաջացնում: Մի կողմից, այո, սեռական խտրականությունը բիզնեսում, քաղաքականության մեջ, կրթական համակարգում անտանելի բաներ են: Բայց չէի ցանկանա, որ «էմանսիպացիան» այնքան հեռու գնար, որ մեր՝ տղամարդկանց կողմից տեղ զիջելը կամ վերարկու պահելը դիտարկվեր որպես «իրավունքների խախտում» կամ սեքսիզմ…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Լիովին համամիտ եմ, պարոն Աբրահամյան։
    Բավականին լավ նկարագրված հայ կնոջ պատկերը

  2. Լավատես says:

    Կանանց աղջիկների Մարտի ութը շնորհավո՛ր: Մեր հայուհիներին լսելով, չեմ պատկերացնում, որ բարձր պաշտոնի գալուց դառնան մեր բոլոր չորս դրածոների նման: Հայքի Թագուհիներ, Արարչի Ընտրյալները Դո՛ւք եք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031