Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան՝ խունկից». Սերժ Սարգսյան

Մարտ 07,2023 23:35

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Շոլցի  հայտարարությանը՝ ասաց. «Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել: Մենք 2017-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք ընդլայնված համագործակցության համաձայնագիր, որը այնուհետեւ վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Եվ Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետեւ իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերվող հատվածը Մինսկի խմբի հայտարարությունն էր, մարդը ուրիշ բան չէր կարող ասել: Այլ բան, որ գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան՝ խունկից, դրա համար ինքը որեւէ արձագանք չտվեց ու նորից սկսեց խոսել ինչ-որ իրավունքների մասին: Ես կանխատեսում եմ, որ չի լինելու որեւէ եվրոպական երկիր, որը կխոսի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու մասին: Գոնե տեսանելի ապագայում չի լինելու, որովհետեւ կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին»:

Հնարավո՞ր է բանակցային գործընթացում բեկում մտցնել ու եթե դուք լինեիք երկրի ղեկավար, որտեղի՞ց կսկսեիք այդ փոփոխությունը՝ հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Ես հայտարարել եմ, որ այլեւս երբեք ես չեմ լինելու, չեմ ուզում եթե-ով խոսել: Երկրորդ՝ պետք է փոխվի բանակցողը: Չի կարող բանակցողը հասնել որեւէ հաջողության, երբ որ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի հետ, խմած, հարբած ծաղրածուի հետ, այդպիսի մարդը ինչո՞ւ պիտի լրջորեն խոսի ինչ-որ բանի մասին: Այդպիսի մարդը մենակ պիտի պահանջի: Եվ հետո, մենք իրականության մեջ ադրբեջանցիների հետ չենք բանակցել, մենք բանակցել ենք միջնորդների հետ, որովհետեւ ադրբեջանցիների հետ մենք բանակցելու բան չունենք: Իրանք ուզում են, որ ամբողջը իրենցը լինի, հլը մի բան էլ ավելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031