Այսօր լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեցին՝ երբ դուք նախագահ էիք, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել ձեր կողքին կանգնել, եթե գնայիք փոխզիջումային լուծման, ներկայումս ձեզ քննադատում են, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, դուք չկանգնեցիք նրա կողքին ու չասացիք, որ փոխզիջումային տարբերակով մենք պատրաստ ենք կանգնել քո կողքին, որ Արցախի հարցը լուծվի, ընդհակառակը, ձեր թիմն ասում էր՝ եկել է հողերը հանձնի, հողատու է եւ այլն: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դուք պիտի շատ պարզ ճշմարտություն հասկանաք, որ կանգնում են ոչ թե անձի կողքին, այլ կանգնում են այն գաղափարի կողքին, որ կրում է անձը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ տեսնում էր, որ այո, ես կողմնակից եմ փոխզիջման, բայց այդ փոխզիջումը չի անցնում այն նվազագույն ցանկությունը, այն նվազագույն պայմանները, որ հնարավորություն կտար ԼՂ-ին ու Հայաստանին չլիներ ստորացված, որ հնարավորություն կտար արցախցիներին՝ ապրելու Ադրբեջանի կազմից դուրս: Իսկ մենք ո՞ր գաղափարի շուրջ պիտի կանգնեինք, այն գաղափարի՞, որ ասում էր, թե մենք ինչպես ուզում, այնպես էլ բանակցո՞ւմ էինք: Ա՞յն գաղափարի, որ ասում էր՝ մենք չենք ընդունում, մեզ գժի տեղ ենք դնելու, այս բանակցային պրոցեսը տապալենք ու մենք սկսում ենք սեփական կետից: Ես ձեզ խորհուրդ կտամ ժամանակագրությունը նայել ու տեսնել, թե երբ են եղել այդ հայտարարությունները: Բացի դրանից, ես մի քանի անգամ կրկնել եմ չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում ուրիշ կերպ մտածել: Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու այդ ուրիշների կամակատարը չլինել: Մենք ուղղակի մեզ զսպում էինք, ասում էինք՝ միգուցե…միգուցե…»:
Լրագրողները ճշտեցին՝ ուրիշներին ասելով՝ նկատի ունեք արտաքի՞ն ուժերից՝ նա չպատասխանեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ