Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ ես գիրք գրելու կամ մենուարներ: Ես միշտ պատասխանում եմ՝ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես եւ հիմա ես ժամանակի սղության խնդիր ունեմ միշտ: Հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է: Հիմա շատ ավելի կարեւոր հարցեր, մտահոգություններ կան եւ այդ ուղղությամբ պետք է մտածել: Բայց ես չգիտեն, կարող է ինչ-որ ժամանակ հետո դա էլ անեմ»:
Aravot.am-ի լրագրողը ճշտեց՝ դա նշանակում է, որ ակտիվ քաղաքականության մե՞ջ եք մնալու՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ես հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ եւ ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ