Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողներից մեկը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ 2018-ին հրաժարական տվեցիք, անցնցում իշխանությունը հանձնեցիք Նիկոլ Փաշինյանին, որ դուք չստորագրեի՞ք նոյեմբերի 9-ի բովանդակությամբ մի փաստաթուղթ:
Նա պատասխանեց. «Ես կարող էի ձեր հարցին չպատասխանել, որովհետեւ դուք տեղեկություն չունեք բանակցային գործընթացի մասին: Ուղղակի խորհուրդ կտամ իմ աշխատակազմի կողմից հրատարակած ժողովածուին ծանոթանալ, տեսնել: Եթե ուշադիր եք եղել՝ գործին տեղյակ մարդիկ, ականատեսներ վկայում են, որ ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ: Իսկ էդ հեքիաթներն ովքեր պատմում են, իրենց ասեք, որ իրենք լավ հեքիաթագիր չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ