Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ընտրացուցակի 33 թեկնածուից մեկը՝ անկուսակցական Նարինե Սարուխանյանը ինքնաբացարկ է ներկայացրել։
ՀՀԿ ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի ցանցի պետ, 66-ամյա Ջիվան Մարգարյանը։ Եթե վերջինս ՀՀԿ-ական է ապա նրան հաջորդող երկու թեկնածուներն անկուսակցական են։ Երկրորդ հորիզոնականում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի ցանցի գլխավոր ճարտարագետ Դավիթ Դավթյանը, իսկ առաջին եռյակն եզրափակում է «Անաստասիա Ինշուրանս»-ի հիմնադիր Անի Հարությունյանը։
32 թեկնածուից 8-ն անկուսակցականներ են։ Թեկնածուների մեջ դպրոցի ուսուցիչներ կան, դասախոս, խոհարար, մոնտյոր եւ այլն։ 12 թեկնածու աշխատանք չունի։
Հիշեցնենք՝ մարտի 1-ից սկսել է քարոզարշավը ու քաղաքական ուժերն իրենց ծրագրերն են ներկայացնում սիսիանցի ընտրողին։ Բացի ՀՀԿ-ից, Սիսիանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել«Քաղաքացու որոշում» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Ջիվան Մարգարյանի ֆեյսբուքի էջից:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ