Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի գույքի բռնագանձման անհնարինության դեպքում՝ Հովիկ Աբովյանից կբռնագանձվի դրանց միջին շուկայական արժեքը

Մարտ 07,2023 22:11

Այսօր կայացել է Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի  ապօրինի գույքի  բռնագանձման գործով դատական նիստը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին` Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել  11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, որոնք չեն հիմնավորվում նրա եկամուտներով։ Աբովյանի դրամական միջոցները 2018-ին, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, կազմել են 8 մլն 600 հազար դրամ և 14 հազար 500 դոլար։

Որպես եկամուտ նախկին մարզպետը հայտարարագրել է  աշխատավարձը՝  3 մլն 932 հազար 369 դրամ, և ստացած փոխառությունը՝ 2 մլն 145 հազար դոլար։  Աբովյանի կինը՝ Աննա Ազատյանը 2014-ին որպես դրամական միջոց հայտարարագրել է 135 մլն դրամ և 400 հազար եվրո։ Ազատյանն իր  2017 թ. տարեկան հայտարարագրում որպես դրամական միջոց հայտարարագրել է  90 միլին դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 26 մլն 600 հազար դրամ և 372 հազար 500 եվրո, որը հարկային տարվա վերջին կազմել է  296 հազար  500  եվրո։

Աբովյանի դուստրը՝ Անուշ Աբովյանը, իր 2014 թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է TOYOTA RAV 4 2.0 GAS, որը գնել է տվյալ տարում, 15 մլն դրամով։ Աբովյանի որդին ՝ Աշոտ Աբովյանը 2014 թ. –ին հայտարարագրել է MERCEDES-BENZ G55 AMG, որ գնվել է 20 մլն դրամով: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 1 մլն 320 հազար դրամ աշխատավարձը։Աբովյանը 2008-ին կնոջ՝ Աննա Ազատյանի հետ դարձել է չեխական «EXABELLO» ՍՊԸ-ի սեփականատեր և այն վերանվանել «ZIKATAR»: «ZIKATAR»-ում նախկին մարզպետն ունեցել է 51 տոկոս բաժնեմաս՝ 102.000 կրոն կամ:

Ըստ դատախազության` գույքի բռնագանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ:  Պաշտպանական կողմը հետաքրքրվեց թե որ ինչ է նշանակում գույքի բռնագանձման անհնարինությունը։ Մեղադրական կողմի պարզաբանմամբ դա այն դեպքն է, երբ գույքն արդեն իսկ օտարվել է կամ վնասվել։ Դատարան միջնորդություն ներկայացվեց նաև գործին նոր պատասխանող կողմ ներգրավելու մասին՝ 2019թ․-ին Տավուշի մարզի Պտղավան գյուղում՝ Աբովյանի որդու և նրա կնոջ կողմից ձեռք բերված բենզալցակայանի բռնագանձման հետ կապված։ Պաշտպանական կողմը դժգոհություն հայտնեց պատասխանող կողմերին պատշաճ ծանուցման բացակայության մասին։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031