Ըստ Euronews.travel կայքի Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է: Ուսումնասիրության համար հաշվի են առնվել տարբեր հանգամանքներ՝ սկսած տեղացիների բարեհամբյուր վերաբերմունքից մինչև տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը,ինչպես նաև սահմանային ամենաքիչ սահմանափակումներ ունենալը:
Հայերիս հյուրընկալ և հոգատար վերաբերմունքի մասին գիտեն շատերը, տեսարժան վայրերի բացառիկության և դրանց կից տուրիստական ենթակառուցվածքների առկայության մասին կարձանագրի յուրաքանչյուր զբոսաշրջիկ, իսկ այցելությունների թվի ավելացման մասին կփաստեն ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոցներ և արգելոց- թանգարաններ կատարված այցելությունների վիճակագրությունը:
Այն է՝ 2023 թ․ փետրվարի տվյալներով ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28 %-ով։
2023 թ․ փետրվարին այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 22942, որից 17852 -ը՝ վճարովի, 5090-ը՝ անվճար։
Կարդացեք նաև
2022 թվականի նույն ժամանակահատվածի համար գրանցվել է ընդհանուր
16420 այցելություն, որից վճարովի՝ 11832, անվճար՝ 4588։
Կից հղումը՝