Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գաբրիելյանովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ

Մարտ 07,2023 21:01

Այսօր ավարտվեցին նախաձեռնածս լրագրողի վարպետության դասընթացները։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ ընթացավ։ Այս կամ այն չափով (ավելի հստակ թող գնահատեն իմ հարգելի ունկնդիրները), բայց հասանք նախանշած նպատակին՝ փորձառու լրագրողների հետ փորձի փոխանակման և տեսական գիտելիքների ավելացման միջոցով շարունակեցինք մասնագիտական կատարելագործումը։

Կուզենայի շնորհակալություն հայտնել իմ բոլոր հանրահայտ գործընկերներին, բոլոր մասնակիցներին, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտից հրավիրված բոլոր դասախոսներին։ Հուսամ, որ այս գործը կկարողանամ շարունակական դարձնել, հատկապես, որ դրա պահանջարկն ակներև դարձավ։

Ցավոք, վերջում տհաճ անակնկալի հանդիպեցինք։ Այսօր, մարտի 7-ին, մեր ունկնդիրների առաջ վարպետաց դասով հանդես գալու համար Հայաստան ժամանեց հայազգի, թերևս, ամենահայտնի լրագրողներից և մեդիամենեջերներից մեկը՝  «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը։ Սակայն, օդանավակայանում նրան թույլ չտրվեց հատել երկրի սահմանը։ Գաբրելյանովին պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում և կարող է ապակայունացնել վիճակը երկրում։ Արդյունքում, ընդամենը 24 ժամով մեր երկիր ժամանած Գաբրելյանովը ստիպված եղավ մոտակա չվերթով վերադառնալ Մոսկվա։

Ես ուզում եմ ներողություն խնդրել Գաբրելյանովից այս միջադեպի համար, ինչպես նաև մեր այն բազմաթիվ գործընկերներից, որ այսօր պատրաստվում էին ունկնդրել հռչակավոր լրագրողի դասախոսությունը։ Վստահ եմ` նրանք հասկանում են, որ տեղի ունեցածը բացառապես իշխանությունների կամայականության և նրանց՝ արտասահմանում ապրող մեր ազգի նշանավոր ներկայացուցիչների հանդեպ ընտրողական մոտեցման հետևանք է։

Վիկտոր Սողոմոնյան

քաղ. գիտ. դոկտոր, ՄՀՄՊԻ (МГИМО) պրոֆեսոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031