Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարևորելով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածության ապահովումը՝ ՀՀ-ն շարունակում է ջանքեր ներդնել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ. Նարեկ Մկրտչյան

Մարտ 07,2023 17:55

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի (CSW67) շրջանակում Նյու Յորքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային գործընկեր կառույցների համագործակցությամբ (UNDP, UNICEF, UN WOMEN) ներկայացվել է «Կանանց զորեղացման ազգային հարթակ» ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության կողմից կանանց զորեղացմանն ուղղված ծրագրի ներկայացմանը ներկա են եղել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը, ՄԱԿ մանկական հիմնադրամի գենդերային հավասարության գծով փոխտնօրեն Լորեն Ռամբլը, ՄԱԿ կանանց տնտեսական հզորացման բաժնի ղեկավար Ջեմիմա Նջուկին, ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի հասարակական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Հուրի Գեուդելեկյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և այլք։

Նախարարը հյուրերին ներկայացրել է կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի ստեղծման գաղափարը, հիմնական նպատակներն ու վերջինիս ընդլայնմանն ուղղված հետագա աշխատանքները։ Վերջինս շեշտել է, որ ծրագրում դիմորդների քանակը 6 անգամ ավելի է եղել նախատեսվածից և, արդյունքում, 1400 կնոջ հնարավորություն է տրվել ուսումնասիրել թվային մարքեթինգ մասնագիտությունը, ձեռք բերել նոր հմտություններ և աշխատանքի հեռանկար։

Իր ելույթում կարևորելով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության ու որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ապահովումը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած արժեքներին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է նմանօրինակ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց շրջանակում կանանց հնարավորություն է տրվում զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչ Նարեկ Մանուկյանը ներկայացրել է «Պլատֆորմ #5» հարթակի բովանդակությունը։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որը վարել է ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի հասարակական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Հուրի Գեուդելեկյանը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031