Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը. այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Իր վստահեցմամբ, ՀՀԿ-ում այդ թեմայով անգամ խոսակցություններ չեն եղել. «Պետությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է երկիրը, ուստի Երեւանի ավագանու ընտրություններն ինձ համար երկրորդական օրակարգ են։ Կա միայն մեկ օրակարգ՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի պահպանումը, Փաշինյանի հեռացումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ