Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտարերկրյա գործակալ» ճանաչված Transparency International-ն «անցանկալի» կազմակերպություն է ճանաչվել Ռուսաստանում

Մարտ 07,2023 17:25

«Ազատություն». Ռուսաստանի գլխավոր դատախազությունն «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել Transparency International կառույցը, որը հրապարակել է Դաշնությունում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիայի հարյուրավոր դեպքերի մասին հաղորդագրություններ և վերլուծություններ:

Գլխավոր դատախազությունը հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ «Transparency International կազմակերպությունը սպառնալիք է Ռուսաստանի սահմանադրական կարգի համար, քանի որ ի պաշտոնե հանդես գալով իբրև կոռուպցիայի դեմ պայքարող կառույց՝ միջամտում է երկրի ներքին գործերին»:

Մոսկվան վաղուց է բացահայտ թշնամական կեցվածք որդեգրել այդ կազմակերպության նկատմամբ: Դեռ 2015 թվականին կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչությունը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»:

Ռուսաստանում մոտ յոթ տասնյակ կազմակերպություններ «անցանկալի» են ճանաչվել: Դրանց թվում են “Проект” և “Важные истории” կայքերը, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» կենտրոնը (OCCRP), որը միավորում է հետաքննող լրագրողներին, գերմանացի աշխարհահռչակ գրող Հայնրիխ Բյոլի հիմնադրամը, խորհրդային այլախող, աշխարհահռչակ ֆիզիկոս և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի հիմնադրամը, այլ կառույցներ:

Ըստ Transparency International-ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթվի՝ Ռուսաստանը 180 երկրների ցանկում զբաղեցնում է 137-րդ տեղը:

Արմեն ՔՈԼՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031