Փետրվարի 24-ից 27-ը առաջին անգամ հագուստի 4 հայկական բրենդ (Melante, Lentex, Nanman, Zakaryan) ներկայացրել են իրենց հավաքածուները Միլանի հանրահայտ White Show նորաձևության միջազգային ցուցահանդեսում:
🧵Մասնակցության ձևաչափը հատկանշական էր նրանով, որ հավաքածուները ստեղծվել են հայ դիզայներների և գործարանների համատեղ երկարատև աշխատանքի արդյունքում:
🪡 Նախաձեռնությունը իրականացրել է Նորաձևության և Դիզայնի Պալատը «Դիզայնից Արտադրություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) Reconomy և HELVETAS Swiss Inter-cooperation-ի կողմից:
🤝 Մասնակցությունը հնարավորություն է տվել հայ արտադրողներին ձեռք բերել միջազգային համագործակցություն և մուտք գործել նոր շուկա:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն