Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան․«Իշխանությունը քանդել է տասնամյակների ընթացքում արտաքին դաշտում դիվանագիտության միջոցով կառուցած ապահովության վահանը»

Մարտ 07,2023 17:01

«Այն բազում սխալները, որոնք, իմ գնահատմամբ, միտումնավոր եւ հետեւողական էին, եթե չարվեին, մենք չէինք ունենա 44-օրյա պատերազմը, որն ի սկզբանե, կարծում եմ՝ նախատեսված էր, որ պետք է շատ ավելի կարճ տեւեր եւ այլ հետեւանքներ ունենար»,-այս մասին այսօր «Հայկական օրակարգ․ կանայք պատմական այս դժվար փուլում» քննարկման ժամանակ ասաց դիվանագետ, Ինդոնեզիայում, Մալայզիայում Սինգապուրում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանության քայլերի հետեւանքով այսօր Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական շախմատի տախտակի վրա, որտեղ մեր փոխարեն քայլեր են արվում՝ նպատակ ունենալով այս տարածաշրջանը վերաձեւելու, այս տարածաշրջանից որոշակի ուժերի դուրս մղելու եւ դրա փոխարեն այլ ուժերի ներս բերելու համար․ «Եվ այս ամենը՝ մեր հայրենիքի հաշվին։ Մեր ապահովության պատյանն այսօր ցանցավոր է դարձել, մենք գտնվում ենք մի ողբերգությունից մյուս աղետի միջանկյալ հատվածում»։

Աղաջանյանի խոսքով՝ իշխանությունը քանդել է տասնամյակների ընթացքում արտաքին դաշտում դիվանագիտության միջոցով կառուցված ապահովության վահանը, իսկ 2018-ից սկսած՝ ավելի ակտիվ է քանդվում, դրանից առաջ ներքին հանրային դաշտում հստակ փոփոխություններ ներարկելով էր արվում։

Նախկին դեսպանն անդրադառնալով «Հրապարակ»-ի գլխավոչ խմբագիր Արմինե Օհանյանի բերած օրինակին՝ Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» ֆենոմենին, ասաց՝ նա փորձում է ինչ-որ փաստաթղթերին հղում անել․ «Այսօր այդքան բա՞րդ է այդ փաստաթղթերի ծագումը հասկանալ, թե որտեղից արտահոսքը եւ ծորակը փակել՝ եթե, իհարկե, դա իշխանություններին ձեռնտու չէ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հակադրվող դաշտը պառակտելով՝ դու թուլացնում ես հակադրության ուժը, հեշտացնում ես այն ծրագրերի իրականացումը, որի համար եկել ես իշխանության։ Այս գիտակցումը շատ կարեւոր է, որպեսզի մեդիագրագիտության տարրն ընկալվի՝ այն, ինչ լսվում է՝ իրականությո՞ւն է, թե՞ կեղծիք, որը փորձում են ներմուծել եւ թուլացնել ներքին ընդդիմությունը, մարդկանց անզոր դարձնել, հոգեբանորեն թույլ, պայքարի ոչ ունակ, ցանկություն չունեցող, վախի վրա հենվող, որը շատ հեշտ կառավարելի է դարձնում հանրությունը»։

Նա, դատելով ստեղծված իրավիճակից, կասկածի տակ է դնում, որ այսօր օգտագործվում են այն զենքերը, որոնք ունենք, այն հմուտ դիվանագետները, որոնք կարող են դրանք օգտագործել․ «Հանձնվողական եւ պարտվողական մոտեցումներն են գերակշռում, այսպես ասած՝ «չսրեք, խնդիր չառաջացնեք» սկզբունքով։ Հաշվի առնելով մեր հակառակորդների հետ շփվելու երեսունամյա փորձը՝ դա երբեք արդյունք չի տալիս»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031