Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի բնակիչ 60-ամյա Արամ Ենգոյանի ահազանգի փաստով։
Մարտի 5-ին Ա․ Ենգոյանը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գառնի գյուղում գտնվող իրեն պատկանող սեփական տան լոգարանի պատուհանի ճաղավանդակը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել թանկարժեք մուշտակներ, դանակների հավաքածու, գումար և այլ իրեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Ենգոյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության գեոդեզիայի բաժնի պետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում