«Հայկական օրակարգ․ կանայք պատմական այս դժվար փուլում» քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը մի ուշագրավ բան պատմեց։ Նա ասաց, որ վերջերս հանդիպել է մի մարդու, որը 2021-ի ընտրությունների ժամանակ հանդիպել էր հեռավոր գյուղերից մեկում բնակվող մի հովիվի, որն ասել էր՝ ես ընտրելու եմ այս իշխանությանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ինձ գրել, Փաշինյանն ինձ անձամբ լսում է․ «Հետո երբ փորձել են պարզել, թե այդ «անձամբ»-ն ինչպես է տեղի ունեցել, պարզվել է՝ ինչ-որ ֆեյք էջերից հովիվի հետ փորձել էին անձամբ խոսել։ Այս տարբերակն աշխատում է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ