ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Բարոյանի (լուսանկարում) հետ մարտի 4-ին տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել: Փաստաբանն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ իրավապահներին հայտնելով, որ մարտի 4-ին անհայտ անձն իր փաստաբանական գրասենյակում անհիմն վիճել է իր հետ, իրեն անհայտ պայմաններում՝ ձախ այտի շրջանում պատճառել է վնասվածք, քաշքշուկ է տեղի ունեցել, որի արդյունքում փաստաթղթեր են հայտնվել իր մոտ, որի հետ ինքը կապ չունի և ենթադրաբար փաստաթղթերի վրա թուրքական անուն, ազգանուններ են գրված:
Փաստաբան Բարոյանը ներկայացրել է վերը նշված փաստաթղթերը իրավապահներին:
Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ այդ անձին չի ճանաչել ու չի ճանաչում, բայց նաեւ չի ցանկանում դեպքի մանրամասները հանրայնացնել: Նա ասաց, որ այն ամենն, ինչ իրեն հայտնի է՝ ինքը հայտնել է համապատասխան մարմիններին:
«Չեմ հասկացել, մինչ այժմ չեմ հասկանում՝ ինչ էր, դրա համար ենթադրություններ չեմ ուզում անել»,- ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ