Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները ստուգում են «Աբովյան» ՔԿՀ –ի աշխատակցի կողմից կալանավորին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու մասին տեղեկությունը

Մարտ 07,2023 15:37

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Աբովյան» ՔԿՀ -ի կալանավորներից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ հանցագործության մասին հաղորդման՝ ՔԿՀ աշխատակիցն իր աշխատասենյակում 2022 թվականի ապրիլից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ընդունելություններ կատարելու ժամանակ ձեռքերով դիպել է կին կալանավորներից մեկի կրծքին, նրա նկատմամբ ոտնձգություններ կատարելով՝ պահանջել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել՝ պարտավորվելով դրա դիմաց տալ ծխախոտ, իր հաշվին փոխանցել գումար և ծանոթի մոտ սարքել ատամները:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ ՔԿՀ-ում պահվող անձից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելը) հատկանիշներով։

Իրականացվում է քննություն հաղորդման մեջ նշված տեղեկությունները ստուգելու, պարզելու ուղղությամբ։ ՔԿՀ աշխատակիցներին տրվել են դրան ուղղված հանձնարարություններ։

Ա.Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031