Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը հայտնելով, թե վարկը հաստատվել է, պահանջել ու ստացել են 45 հազար դրամ

Մարտ 07,2023 16:02

Մարտի 3-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հաղորդում 42-ամյա մի կնոջից: Մարտի 1-ին նա գյուղի կանգառում նկատել էր հայտարարություն` «Վարկեր սև ցուցակում գտնվող անձանց» բովանդակությամբ: Մարտի 2-ին կինը զանգել էր հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին: Հայտնել էին, որ իր խնդրած 450 հազար դրամ վարկը հաստատվել է, և պահանջել էին իրենց տրամադրած հաշվեհամարին փոխանցել 20 հազար դրամ: Այնուհետև մարտի 3-ին նույն հեռախոսահամարից զանգել էին կնոջն ու պահանջել փոխանցել ևս 25 հազար դրամ: Կինն այդ անգամ էլ էր փոխանցել, ինչից հետո նրա զանգերին չէին պատասխանել:

Ոստիկանությունը հորդորում է լինել ուշադիր և զգոն, գործարքների մեջ չմտնել կասկածելի մարդկանց և կազմակերպությունների հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031