Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում ամրապնդվելու փորձ. ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ

Մարտ 07,2023 13:14

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել է, որ Բրյուսելը փորձում է օգտվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից և ամրապնդվել հետխորհրդային տարածությունում:

«Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ-ական առաքելությանը, դա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի կողմից փորձ՝ օգտվելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից՝ ամրապնդվել հետխորհրդային տարածությունում՝ խաղալով ինչ-որ «միջնորդի» դեր: Անկասկած, այստեղ կա նաև զգալի հակառուսական բաղադրիչ՝ որպես անվտանգության երաշխավոր մեր երկրի պատմական դերը չեզոքացնելու փորձ: Ըստ ամենայնի՝ նման «բարի մտադրություններով» է առաջնորդվում Եվրամիությունը նաև Մոլդովայում, որտեղ, ըստ տեղեկությունների, Բրյուսելը պատրաստվում է տեղակայել իր քաղաքացիական առաքելությունը նույնպես»,- ասել է Լոգվինովը:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031