Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ակնարկում Արցախի նախագահը` Ադրբեջանի հետ համագործակցություն տեսնողների՞ն, թե՞ ներսում ինչ-որ ուժ է ձևավորվում. Տիգրան Աբրահամյան

Մարտ 07,2023 12:51

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի նախագահն անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած պահանջին` Արցախն ադրբեջանական ինտեգրացիայի ճանապարհով տանելու, այսինքն` Ադրբեջանի կազմում ընդգրկելու վերաբերյալ, նշել է, որ դա Արցախի համար ընդունելի չէ:

Սակայն տարօրինակն այն է, որ Հարությունյանը հավելում է, թե «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:

Ինչո՞ւ է Հարությունյանը ակնարկում, որ Արցախի ներսում փաստացի պարտվողականություն կրող խմբեր կան ու ինչո՞ւ է նրանց քարոզչությունն անում կամ դաշտ բացում նման քննարկումների համար:

Ո՞ւմ է ակնարկում Արցախի նախագահը` Ադրբեջանի հետ համագործակցություն տեսնողների՞ն, թե՞ ներսում ինչ-որ ուժ է ձևավորվում կամ դիրքավորվում, որը Ադրբեջանի հետ համատեղ` մեկ դրոշի ներքո, կյանք է պատկերացնում:

Անունը կդնեն տնտեսական համագործակցություն, թե մեկ այլ փաթեթավորմամբ կներկայացնեն, կարևոր չէ` վերջնանպատակն Արցախի կլանումն ու ոչնչացումն է լինելու:

Ես հասկանում եմ, որ Արցախում ծանրագույն շրջան է, սակայն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած քննարկում դավաճանություն է:
Սա ոչ միայն ասում եմ նրա համար, որ Արցախում մարդիկ դեռ 3 տասնամյակ առաջ են ընտրել ինքնորոշման ճանապարհը ու դրա համար դաժան կռիվ տվել, այլ նրա, որ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակում լինել նշանակում է էթնիկ զտումներ, ցեղասպանության անմիջական վտանգ ու Արցախի վերջնական կորուստ:

Արցախի փրկության մեկ բարդագույն ճանապարհ կա` շարժվել ինքնորոշման իրավունքի իրացումը ենթադրող քաղաքական գծով` դրանից բխող միջոցառումների ու գործողությունների պլանով, մյուս բոլոր տարբերակները Արցախի անկմանը, հայաթափմանն ու ֆիզիկական ոչնչացման են տանելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031