Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում խաղացվել է չորս տուր: Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույնը Գաբրիել Սարգսյանն է, որը առավելության է հասել իսրայելցի Իդո Գորշտեյնի նկատմամբ եւ 3,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: 3,0-ական միավոր ունեն գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուել Պետրոսյանը:
Այսօր, հինգերորդ տուրում, Մանուել Պետրոսյանը խաղում է ադրբեջանցի Վուգար Ռասուլովի, Սամվելը՝ թուրք Կահան Գոկերկանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ