ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի իր համարում հոդված էր հրապարակել այն մասին, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքը չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ով է ԱԺ պատգամավորին տրամադրել այդ համարանիշները, եւ ինչու է նա շրջում օպերատիվ համարանիշներով, եթե չունի դրա իրավունքը:
Եվ, ահա, Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ստացել ենք պատասխան. «Ի պատասխան Ձեր՝ 28.02.2023 թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումների ուժով հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»։ Այսինքն՝ նորացված ոստիկանությունը հայտնում է, թե գաղտնի տեղեկություն է հարցվածը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իրականում Անդրանիկ Քոչարյանի ծառայողական ավտոմեքենայի համարանիշները օպերատիվ համարանիշներ են, քանի որ միայն այդ դեպքում է անհայտ, թե պետհամարանիշի տերն ով է։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, սակայն, որոշել է հովանավորել Անդրանիկ Քոչարյանին՝ թերեւս մտավախություն ունենալով, որ նոր դավեր կարող է նութել իր դեմ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։