Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիևը ցույց տվեց, թե ինչ են հասկանում, երբ խոսում են հայերի հետ խաղաղ ապրելու մասին. «Փաստ»

Մարտ 07,2023 11:28

Թե ինչու է ադրբեջանական կողմը ակնհայտ ապատեղեկատվություն տարածում, լիովին հասկանալի է՝ իրենց հարձակումն արդարացնելու համար: Դա ո՛չ նորություն է, ո՛չ էլ առաջին անգամն է, ո՛չ էլ վերջինն է լինելու: Փոխարենը հարցեր են ծագում, թե ինչու հիմա Իլհամ Ալիևը դիմեց նման քայլի:

Չէ՞ որ հասկանալի է, որ նման կարգի գործողությունը ոչ մի դեպքում չէր կարող լինել, ասենք, նշված վայրում տեղակայված ադրբեջանական զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ: Հասկանալի է, որ դա Բաքվի հրահանգով իրականացված հարձակում է: Կարելի է համարել, որ այդպիսով Ալիևը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում: Օրինակ՝ դա կարելի է համարել նրա պատասխանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հայտարարությանը, որը, ճիշտ է, հետո պաշտոնական կայքէջում «խմբագրվեց»: Դա կարելի է համարել Ալիևի պատասխանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին: Կարելի է համարել Ալիևի պատասխանը Բերձորի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը: Դա կարելի է համարել Արցախի հայության դեմ ահաբեկչությունը սաստկացնելու քայլ:

Բոլոր տարբերակներն էլ կարող են գործել միաժամանակ: Բայց, մեծ հաշվով ու առաջին հերթին, սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից անդադար, անընդմեջ «խաղաղության օրակարգից» չշեղվելու մասին հայտարարություններին: Ի դեպ, բառացիորեն օրերս մի ոչ անհայտ գործիչ, կհիշեք, ինչ-որ ակնկալիքներ էր բարձրաձայնում Արցախում ադրբեջանական ներդրումների թեմայով: Միաժամանակ, նույն օրերին ռուսական խաղաղապահների հրամանատարի միջնորդությամբ հանդիպել էին Արցախի ու ադրբեջանական կողմի ներկայացուցիչները: Իսկ դրանից մի քանի օր առաջ էլ Արցախի նախագահը կատարեց Ալիևի կոշտ պահանջն ու պաշտոնից հեռացրեց պետնախարարին: Եվ ահա՝ այդ ամենի ընդհանուր կամ հանրագումարային արդյունքը: Ալիևը դիվերսիոն «ներդրում» կատարեց՝ ևս 3 հայ մարդու կյանք ընդհատելով, և ցույց տվեց, թե ինքն ու ադրբեջանցիներն ինչ են հասկանում, երբ խոսում են հայերի հետ խաղաղ ապրելու մասին:

Տեղի ունեցածը նաև մի լրացուցիչ անգամ փաստում է, որ ոչ մի օտարերկրյա դիտորդ, ոչ մի խաղաղապահ ուժ չի կարող մեզ ավելի լավ անվտանգության երաշխիք տալ, քան դա կարող են անել մեր իսկ զինված ուժերը: Մարտունակ և մարտական ոգի ունեցող զինված ուժերը: Ու արդեն այդ վերջինի խորապատկերում չի կարելի անուշադրության մատնել նաև այն իրողությունը, որ թշնամին միայն 2022 թվականին մեկ տասնյակից ավելի ադրբեջանաթուրքական զորավարժություններ ու վարժանքներ է արել: Իսկ քանի՞ զորավարժություն ու վարժանք են արել, օրինակ՝ Հայաստանի զինված ուժերը:

Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031