Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է «զինաթափել և չեզոքացնել հայկական «անօրինական զինված խմբավորումները»

Մարտ 07,2023 11:20

Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ «հայկական անօրինական զինված խմբավորումները զինաթափելու և չեզոքացնելու» ուղղությամբ, եթե Հայաստանը դրանք դուրս չբերի «ադրբեջանական տարածքներից»: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ցավով նշում ենք, որ մարտի 6-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը աղավաղել է փաստերը և իր տեղեկանքում տարածել ոչ ճշգրիտ տեղեկություն երեկ (մարտի 5-ին-խմբ.) Խանքենդի-Խալֆալի-Թուրսու գրունտային ճանապարհի վրա տեղի ունեցած զինված միջադեպի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նաև նշում է, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության` Հայաստանը շարունակում է սպառազինության մատակարարումն Արցախին, ինչպես նաև անձնակազմի հերթափոխը: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` «նման անթույլատրելի դեպքերն անհապաղ կանխելու համար ռուս խաղաղապահ զորամիավորումը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները»:

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական նշանակության բեռների տեղափոխումն Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի տեղափոխումը և հերթափոխը պետք է անհապաղ մեկընդմիշտ դադարեցվեն, իսկ հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայկական անօրինական զինված խմբավորումների զինաթափման և չեզոքացման ուղղությամբ` դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ադրբեջանական գերատեսչության` ընդհանուր առմամբ իրենք Հայաստանի գործողությունները գնահատում են որպես «ռազմական ագրեսիայի շարունակություն»:

«Տեղի ունեցած գործողությունները և Հայաստանի կողմից անօրինական ռազմական փոխադրումները Ադրբեջանի ինքնիշխան տարածք ևս մեկ անգամ վերահաստատում են Լաչինի միջանցքում ադրբեջանական տարածքում վերահսկման ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը»,- ասվում է տեքստում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031