Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին պաշտոնից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարներին՝ Արթուր Շատվորյանին, Նարեկ Հայրապետյանին եւ Գարիկ Սարոյանին։
Հունվարի 27-ին աշխատանքից անսպասելիորեն ազատվեց Գեորգի Ավետիսյանը։ Իսկ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանը, որը պաշտոնավարում է փետրվարի 7-ից, որոշել է յուրայինների հետ աշխատել։ Կամ էլ ՍԱՏՄ նախկին պետը՝ իր տեղակալների հետ միասին, ինչ-որ զանցանքներ էր կատարել եւ հայտնվել կադրային գիլյոտինի տակ։
Չի բացառվում, որ որոշ դեր է կատարել նաեւ հասունացող սկանդալը՝ կապված թունաքիմիկատներ ներմուծողների հետ, որի մասին գրել էինք օրերս։ Հիշեցնենք, որ ՍԱՏՄ նախկին պետ Գեորգի Ավետիսյանը նոր հրաման էր ստորագրել, որով փոխել էր պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման ժամանակ պահանջվող փաստաթղթերը՝ ավելացնելով, որ ներկրողը պարտավոր է նշել արտադրողի անունը, սակայն գործարարներին ժամանակ չէին տվել նախկին կարգով ձեռք բերված իրենց ապրանքները մաքսազերծել, եւ այդ ապրանքների մեծ խմբաքանակներ մնացել էին մաքսայինում՝ չմաքսազերծված։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: