Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ. Նեդ Փրայս

Մարտ 07,2023 11:10

Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Այս մասին մարտի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց, հասկանում ենք։ Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, և ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- ասել է Փրայսը:

Անդրադառնալով բանակցությունների միջնորդներին` նա ասել է, որ իրենք նպատակ չունեն մրցել Մոսկվայի հետ, և իրականում ԱՄՆ-ը ոչ թե միջնորդ է, այլ երկու երկրների գործընկերը:

«Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնել այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, և, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա արեց մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղության և անվտանգության մեջ է։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»,- ասել է Փրայսը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031