Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները շարունակում են բնակարաններ ձեռք բերել. «Հրապարակ»

Մարտ 07,2023 10:43

Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում, բացի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից, բնակարան է ձեռք բերել եւս 3 պաշտոնյա՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը, ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ականների բնակարանների ձեռքբերման կազմակերպական հարցերը կարգավորել է Սուրեն Պապիկյանը։ Մենք Արայիկ Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ինքն էլ է այդ թաղամասում բնակարան գնել, ի պատասխան՝ կառավարության լրատվական վարչությունից ասացին, որ նա հայտարարատու պաշտոնատար անձ է, եւ նրա գույքի ու եկամուտների վերաբերյալ տեղեկություններին կարելի է ծանոթանալ նրա տարեկան հայտարարագրից։ Հարությունյանի 2022 թվականի հայտարարագիրը դեռեւս հրապարակված չէ, սակայն ուշագրավ դրվագներ կան նրա՝ 2021 թվականի հայտարարագրում։ Հարությունյանը 2021 թվականին, որպես փոխառություն, Ջերմուկ գրուպին տվել է 7 մլն դրամ՝ սա, հավանաբար, կանխավճարն է, եւ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկից որպես վարկ վերցրել է 28 մլն 100 հազար դրամ։ 2021 թվականի ավարտին նա ունեցել է պարտք 27 մլն 993 հազար դրամ՝ որպես բնակարանի ձեռքբերման հիպոթեքի մայր գումար։ Հարությունյանը 2021 թվականին որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Սուրեն Պապիկյանի սանիկ, Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանից եւս փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Սարգսյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրում Երեւանի կենտրոնում որեւէ գույք հայտարարագրված չէ, թեեւ, մեր տեղեկություններով, նա «Բյուրեղ» թաղամասում բնակարանից բացի նաեւ ավտոտնակ է ձեռք բերել։ 2021-ին Տրդատ Սարգսյանը «Առաջին հիպոթեքային» վարկային կազմակերպությունից 19․5 մլն դրամ վարկ է վերցրել, բացի այդ, 3 գույք է վաճառել՝ 40 մլն, 4 մլն, 8.5 մլն դրամ արժողություններով։ Ի դեպ, Տրդատ Սարգսյանը Վայոց Ձորի մարզպետ աշխատելու տարիներից ջերմ հարաբերություններ ունի Ջերմուկի գործող քաղաքապետ Վահագն Արսենյանի եւ Արսենյանների ընտանիքի հետ, ում պատկանում են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը եւ նշված թաղամասը։ Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցին, ապա նա էլ 2021 թվականին որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, բայց նույն Ջերմուկ գրուպին, որպես փոխառություն, տվել է 34.2 մլն դրամ եւ Հայէկոնոմբանկից վերցրել է խոշոր վարկ՝ 30.7 մլն դրամի չափով։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031