Անցած շաբաթ Հայաստանի վարչապետի՝ Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, բնականաբար, քննարկվում էր նաեւ Արցախի խնդիրը: Գերմանահայերի, ինչպես նաեւ այդ երկրում գտնվող հայաստանցիների մի մասը «ամբողջությամբ ողջունում էր կառավարության իմաստուն քաղաքականությունը»: Կար նաեւ քննադատություն: Եվ հետաքրքիր է, թե ինչ է վարչապետը պատասխանել այդ քննադատությանը:
Փաշինյանն այն միտքն է հայտնել, որ Ղարաբաղյան հարցի շահարկումը մեզ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը, վերահսկողության տակ պահելու լծակ է։ Իհարկե, այդ պնդման մեջ որոշակի ճշմարտություն կա: Չնայած որեւէ երկրի անուն չի տրվել, բայց դա պարզորոշ ակնարկ է Ռուսաստանի հասցեին, որն այս տասնամյակների ընթացքում իսկապես աշխատեցնում էր եւ շարունակում է աշխատեցնել այդ գործոնը՝ մեր երկրի վրա ճնշում գործադրելու համար: Ինչ խոսք, դա միակ գործոնը չէ՝ կա նաեւ գազը, նավթը, ռազմաբազան եւ այլն: Բայց նախ՝ արժե՞ արդյոք այս բարդ իրավիճակում պետական մակարդակով հնչեցնել հերթական կշտամբանքը Ռուսաստանի հասցեին: Երբ ես այդ տեսագրությունը դիտեցի, առաջին միտքն այն էր, որ Ռուսաստանն ինչ-որ ձեւով կպատասխանի դրան: Ցավոք, չէի սխալվել. ռուս խաղաղապահները թույլ տվեցին, որ ադրբեջանցի դիվերսանտները հարձակվեն մեր ոստիկանների վրա, իսկ դրանից հետո որեւէ հասցեական հայտարարությամբ հանդես չեկան:
Երկրորդ՝ եթե որեւէ մեկն օգտագործում է իրավիճակը՝ իր շահերն առաջ տանելու համար, ապա դա դեռ չի նշանակում, որ խնդրից պետք է ազատվել ցանկացած գնով: Այս պահին հայաստանցիների մեծամասնությունը կողմնակից է, կարծում եմ, հարցի վիրահատական լուծմանը՝ ինչպես ասում են՝ «գլխից էլ ազատվել, գլխացավանքից էլ»: Նրանց, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների, ասածը մոտավորապես հետեւյալն է. «Թողնենք, որ Արցախի հայերն իրենց խնդիրը լուծեն Ադրբեջանի հետ. լավ կստացվի՝ նորմալ է, վատ ստացվի՝ մեր գործը չի»: Իհարկե, իրականության հետ կապը չկորցրած մարդիկ շատ լավ հասկանում են, որ «լավ չի ստացվի»:
Իսկ ամենակարեւորն այն է, որ այդ դիրքորոշումը վտանգավոր է հենց Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից: Եթե քո պետությունը տեր չի կանգնում փորձանքի մեջ գտնվող հայրենակիցներին, ապա դա հստակ ազդանշան է՝ ճիշտ նույն ձեւով վարվել քո տարածքի եւ քո քաղաքացիների հետ: Սովորական քաղաքացին կարող է գլուխն ավազի մեջ մտցնել եւ ապրել իր այսրոպեական հոգսերով: Բայց երկրի ղեկավարները պիտի ավելի խորաթափանց լինեն, քան շարքային քաղքենին:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան․
Ձեր Ռուսաստանատյացությունը անսահման է։ Միայն Ռուսական կողմն է հասցեական հանդես եկել
«…Բայց երկրի ղեկավարները պիտի ավելի խորաթափանց լինեն, քան շարքային քաղքենին:»
Այն բանից հետո, երբ խոստովանեցիք, որ հասկացել եք, որ այն, ինչ անում են իշխանությունները, Հայաստանի դեմ ուղղված ծրագիր է («Բարդա՞կ», թե՞ ծրագիր, https://www.aravot.am/2023/01/21/1318531/), ու՞մ է ուղղված խորաթափանց լինելու Ձեր կոչը: Այդ ծրագիրն իրականացնելիս նրանք շատ էլ խորաթափանց են, հետևողական և հաջողակ: Այլ բան, որ շարքային քաղքենու (այս շարքում չմոռանանք Հենրիկ Հովհաննիսյանին) քիմքին հաճո՝ դա անում են բարդակի օրենքներով. օրինակ՝ հարցերին լակած պատասխանելով («մեկ էլ պագրիշկեն թռնում ա…»:)
Ինձ հետաքրքիր է պարոն Զեյթունցյանն ու պարոն Աբրահամյանը քանի արցախցու է իր տանը հյուրընկալել 44 օրյա պատերազմի ընթացքում։
Թե՞ կարծում եք, որ սոցապ նախարարությունն է 50 հազար արցախցու տեր կանգնել։
Ում տուն տարել եմ արցախցի փախստականներին,բոլորն էլ պոտենցիալ պագրիշկա ասողներ էին,մի հատ լեզվի տեսուչ այդպես էլ դուռը չբացեց իմ տարած արցախցիների առջև։
Համոզված եմ,որ հերոս զոհվածների մեջ էլ կլինեին պագրիշկա,դեկտեմբեր և պրոբլեմ ասո գներ,բայց դա բավարար չէ նրանց քաղքենի անվանելու համար։
Իմ պատկերացմամբ, շարքային բառը դրական իմաստ է պարունակում՝ շարքային զինվոր, շարքային քաղաքացի, իսկ քաղքենի ու գեղցի բառերը՝ միայն բացասական, դրանք շարքային բառին կպցնելով շարքային բառը վարկաբեկվում է, բոլոր դեպքերում անդուր զգացում առաջացավ: Եթե խոսքը գնում է սահմանափակ խելքով ու ոգով ազդեցիկ ուժերին, ապա դրանք պարզապես գեղցի ու քաղքենի են:
Իհարկե՝ ռուսատյացությունը եւ արցախատյացությունը նիկոլիզմի հիմնական բնութագրիչներն են, բայց հիմնական վտանգը գալիս է ոչ թե բացահայտ քայլարածներից, որոնք ռուսներին արդեն սպառնալիք են հռչակել եւ հանգիստ խղճով ուղարկում են արցախցիներին «ինտեգրվելու» իրենց դահիճների հետ: Սրանց մասին խոսելն արդեն ավելորդ է եւ անիմաստ, քանզի горбатого (դավաճանին) միայն могила исправит… Շատ ավելի վտանգավոր են նրանք, որոնց մոտ նիկոլիզմի ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, ինչպես նաեւ նրանք, ովքեր ընդհանրապես ժխտում են վարակված լինելու փաստը: Սրանք կարող են նույնիսկ առերեւույթ քննադատաել Նիկոլին մանր-մունր հարցերով, երրորդուժական կամ այլ քվազիսուպերհայրենասիրական կապիկություններ անել, բայց փորձառու բժիշկ-ախտաբանի աչքից ոչինչ չի վրիպում. նա լավ գիտի, որ դրանք ընդամենը քողարկված, ամոթխած, լատենտ նիկոլականներ են…