Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վիկտոր Մնացականյան. «Երևանը կանգնած է ոչ միայն պարզապես հասարակական տրանսպորտի հարցը լուծելու խնդրի առջև, այլև ամբողջ համակարգի արդիականացման մարտահրավերի առաջ»

Մարտ 06,2023 23:55

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանը կանգնած է ոչ միայն պարզապես հասարակական տրանսպորտի հարցը լուծելու խնդրի առջև, այլև ամբողջ համակարգի արդիականացման մարտահրավերի առաջ։ Թեև մետրոյի նոր կայարանի կառուցումը կարող է ակնհայտ լուծում թվալ, բայց հարկատուների գումարները հեշտ ծախսելուց առաջ, արժի մի քիչ էլ ժամանակակից մոտեցումներ ունենալ:

Հեծանվուղերի, հետիոտնային գոտիների/մայթերի, տրամվայների կամ թեկուզ էլեկտրական ավտոբուսների համար ներդրումներ կատարելը կարող է ավելի կայուն և ծախսարդյունավետ լինել մեր քաղաքի համար: Միջազգային մասնագետների հետ քննարկումներն էլ են հավաստում, որ լուծումներ հաստատ կան, որոնք օգուտ կբերեն բոլորին, Երևանը կդարձնեն ապրելու, տեղաշարժվելու համար ավելի Հարմարավետ ու Մարդամոտ քաղաք):

Կարող եք ուսումնասիրել հարյուրավոր քաղաքների փորձերը, թե ինչ գրագետ և էկոլոգիապես մտածված այլընտրանքներ կան, օրինակ` Ամստերդամի դասերը դիտարկեք: Նրանք էլ 1950-60-ականներին տեղ էին տալիս մեքենաներին, բայց «խելքի եկան» դեռ 70-ականներին։ Ո՞ր թվականում ենք մենք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031