Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին. Արամ Սարգսյան

Մարտ 06,2023 23:30

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը և մարտի 5-ի արյունոտ դիվերսիոն ներթափանցումը հիմնավորում են, որ կատարվողը ոչ հումանիտար, ոչ էլ բնապահպանական աղետ չէ, այլ բացահայտ Էթնիկ զտման և ցեղասպանության փորձ է, որը համընկնում է Հաագայի դատարանի կողմից 2005-ին սահմանած, նման իրավիճակների գնահատման 14 չափորոշիչներին։

Ինչպես մեկ ամիս առաջ՝ կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին, իրավական փաստաթղթով հիմնավորելով 14 չափորոշիչների առկայությունը Արցախում։

Նման դիմումի պարագայում ՄԱԿ-ում պարտադիր ստեղծվում է հանձնախումբ, որը այցելում է տարածաշրջան: Նախ՝ Բաքու լսելու Ադրբեջանի հակափաստարկները, որից հետո Արցախ, որում մշտադիտարկում է իրականացվում ոչ պակաս, քան 2 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի դիտարկումները կարող են իրական հիմք դառնալ ՄԱԿ-ի մանդատով օժտված, բազմազգ խաղաղապահների տեղակայման, ոչ պակաս, քան 10-15 տարի ժամկետով, որն էլ արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման իրական և երկարաժամկետ երաշխիք կդառնա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031