«Փաստինֆո». ՆԱՏՕ-ում մտահոգություն են հայտնել երեկ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած դիվերսիայի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան։
«Մենք խիստ մտահոգված ենք Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին լուրով, որի հետևանքով կան տուժածներ։ Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի լուծման հրատապությունը։ ՆԱՏՕ – ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – գրել է Կոլոմինան Twitter-ում։