Լրահոս
Օրվա լրահոսը

Տողեր օրագրից դուրս

Մարտ 06,2023 21:44

…Հիմա էլ ասում են, որ երջանկությունն ավելորդ է Արցախում։ Ասում են` նայելով հողին, այդ նույն հողից ծնված աչքերին, այդ նույն հողը գրկած ձեռքերին։ Երևի հողից գրավիչ ծովեր կան և երկիր` տաք ու խորը։ Սակայն ես չեմ բացահայտել։ Իմ երկիրը մնում է նույնը։ Փամփուշտը սրտի մեջ ապրող երկիր։

Բայց ահա պաշտոնական լրահոսում հայտնվում է հերթական ցավը։ Մեր բոլոր լուրերը ցավի մասին են։ Այստեղ են ասել` ճակատագրով ցավն ենք ընտրել։ Բայց մենք մեղավոր չենք, չէ՞, ինչպես մեղավոր չէ արևը, որ դուրս է գալիս ու երբեմն չի ուզում հեռանալ։ Անձրևը, որ թափվում է ցած ու լվանում մեր խորացող ցավը, մեր երակների խշշոցն ու խաղաղության ծանրությունը։

Միայն մեր երկի՞րն ունի այսքան երկար ճանապարհներ, որոնք փակ են և այսքան բաց սրտեր, որտեղ տառապանքներ են տեղավորվում։

Միայն մեր երկի՞րն է մանուկին մեծացնում պայթյունների ձայների տակ, իսկ զոհվածին հուղարկավորում ամեն օր։

Իմ այս երկրի մասին գրքերում չկա։

Իմ այս երկիրն ամեն օր է ծնվում ու չի հեռանում։ Տխրությունն ավելի է մոտիկ։ Պտտվող մոլորակի տխրությունը։ Իմ մոլորակի` Արցախի տխրությունը։

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031