Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Աճառյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, Porsche մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևան քաղաքի մի բնակչի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Porsche-ի վարորդը կասկածվում է նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանության ժամանակ ուղևորի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու մեջ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche-ի վարորդը եղել է 27-ամյա Մուրադ Կարապետյանը, իսկ տուժած քաղաքացին՝ Երևանի բնակիչ 23-ամյա Ա․Վ․-ն։Մ․ Կարապետյանը ներկայացել է, որ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, իսկ տուժած քաղաքացին հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի վաճառքի մենեջեր է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: