Մարտի 5-ին` ժամը 10:00-ին, Դյուքանլար բնակավայրի մոտակայքում Ադրբեջանը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների ավտոմեքենայի վրա: Այս մասին ասվում է ռուս խաղաղապահների տարածած տեղեկանքում:
Զինված բախման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել մեկ աշխատակից, որոնք գտնվել են մեքենայում: Ադրբեջանական կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր: Նշվում է, որ ռուս խաղաղապահների միջամտությամբ միջադեպը դադարեցվել է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ