Հայաստանն ու Ադրբեջանը վերջին ամիսներին զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցել համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ջանքերին: Նա նշել է ԱՄՆ պետքարտուղարի Էնթոնի Բլինքենի ներգրավվածությունը (բանակցային գործընթացում-խմբ.) և վերջին ամիսներին երկու կողմերի գրանցած նկատելի առաջընթացը»,- ասվում է գրառման մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Louis Bono, Senior Advisor for Caucasus Negotiations, met @azpresident to discuss the U.S. commitment to supporting efforts to negotiate a comprehensive peace agreement. He noted the Secretary’s engagement and significant progress the two sides have made over the last months. pic.twitter.com/YTy5wytDaH
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) March 6, 2023