Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարին:
Ինչպես նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ, Ալիևը բավականությամբ է հիշել Մյունխենի անվտանգության համաժողովում հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին:
Քլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Հանդիպմանը կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ