Civilnet. Ընդամենը կես ամիս առաջ՝ փետրվարի 16-ին, Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները հադիսավոր վերաբացեցին «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը՝ կտրելով կարմիր ժապավենները։
Անցումի բացումից ընդամենը մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, քաղաքացիները սոցիալական ցանցերում լուսանկարներ տարածեցին՝ ահազանգելով, որ նոր վերանորոգված անցումում արդեն խնդիրներ են առաջացել, առաստաղին և պատերին խոնավության հետքեր են։
Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ հետիոտնային անցումի հիմնանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել էր մոտ 50 մլն դրամ։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը մարտի 6-ին այցելեց գետնանցում, սակայն խնդիրները դեռ շտկված չէին։ Գետնանցումի չորս մուտքերի աստիճանների հարակից պատերին, ինչպես նաև հենց ներսում գտնվող պատերին աղակալման և խոնավության հետքեր են։ Ավելին՝ մուտքերից մեկի մոտ գտնվող առաստաղից ջուր է կաթում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում