Հաշվի առնելով, որ 2022թ. հուլիսի 1-ից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի, ինչպես նաև աղբահանության վճարումներն իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների համար ստեղծել է հնարավորություն առանց տանից բացակայելու մուտք գործել Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքէջը և իրականացնել պարտավորույթունների հետ կապված բոլոր տեսակի վճարումները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն