Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի բարբարոսական վարչախմբի ՊՆ պաշտոնական «հաղորդագրության» մեջ հիշատակված տեղանունները Հայաստանի Հանրապետության, համապատասխանաբար, Կուտական, Վերին Շորժա, Նորաբակ, Կութ և Ախպրաձոր գյուղերն ու Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններն են։
«Խաղաղության օրակարգի» սին հույսերի խորապատկերին թշնամին հենց այս պահին մեր հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի այնպիսի ագրեսիվ տարր, ինչպիսին «տեղանվանական հարձակումն» է։
Այսինքն, օգտագործելով բարբարոսական տեղանուններ, փորձում է, իբր, փաստացի հիմք ստեղծել իր կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու եզրույթով «բնորոշվող» Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հեռագնա հավակնությունների և ոտնձգությունների համար։
Կարդացեք նաև