Shamshyan.com-ի տեղեկություներով, երեկ՝ մարտի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ժամը 20։45-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի տներից մեկում ամուսինը մտել է իր նախկին կնոջ տուն և ձեռքին եղած կրակայրիչով այրել է տան գույքը։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվորեն ժամանում են գյուղ և կարողանում են տաք հետքերով հայտնաբերել ամուսնուն. 36-ամյա Արթուր Բ․-ին Գարեգին Նժդեհ փողոցից ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Արարատի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։