Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի փորձագետների համար անհասկանալի է, թե ինչու հայերը պետք է նման տեսախցիկներ ունենան, որ կարողանան նկարահանել իրենց դիվերսիայի կադրերը». Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 06,2023 16:20

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արցախյան կողմը ռեպորտաժ էր տարածել, որտեղ մանրամասն ներկայացվել է, թե ինչպես են ադրբեջանցիները դարանակալել ու հարձակում գործել ոստիկանների վրա և միայն դրանից հետո Արցախի ՊԲ–ն գործողությունների է անցել:

Ադրբեջանական կողմը շատ անհարմար իրավիճակում է հայտնվել այդ ռեպորտաժից հետո: Որոշ ադրբեջանցի փորձագետներ նշում են, որ անհասկանալի է, թե ինչու հայերը պետք է նման տեսախցիկներ ունենան, որ մի հատ էլ կարողանան այդ կադրերը նկարահանել: Նրանց պնդմամբ, ռուս խաղաղապահները ոչ միայն պետք է «զինաթափեն բոլորին Լեռնային Ղարաբաղում ապրող բոլոր հայերին, այլև զրկեն նման տեխնիկական հնարավորություններից»:

Այսինքն՝ ադրբեջանցիների պատկերացմամբ՝ պետք է իրենք հայերին սպանեն, մնան անպատիժ և դա որևէ մեկը չկարողանա արձանագրել ու ի լուր աշխարհի ցույց տալ: Ակնհայտ է, որ նվազագույն հնարավորության դեպքում ադրբեջանցիները չեն զլանա արցախահայության դեմ հաշվեհարդար տեսնելուց: Չգիտեմ էլ ինչ պետք է անեն մեր հանդեպ, որ մենք այս պարզ իրողությունը ֆիքսենք ու դրան համապատասխան մեր քայլերը կառուցենք…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031