Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս, բոլոր շերտերն ու կառույցները, այդ թվում՝ նաեւ ընդդիմությունը»

Մարտ 06,2023 15:42

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբում ասաց, որ իրեն ստիպելով է լսել Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպումը, որտեղ Նիկոլ Փաշինյանի ելույթն իրեն գուժել է մի բան. այն, որ նա պատրաստվում է հանձնել Հայաստանը: «Նա անվտանգության հետ կապված որեւէ բան չի ձեռնարկել ու չի ձեռնարկելու: Ճիշտ է, այնտեղ եղան քննադատական ելույթներ, բայց դա բավարար չէր, որովհետեւ դրանք կոռեկտ ֆորմատով էին ազգի դահիճի, պետականասպանի համար: Այսինքն, էլի անհասկանալի է: Այն համայնքները, ուր նա այցելում է, ինչպես են կարողանում հանգիստ տանել նրա ներկայությունը, երբ գրեթե բաց տեքստով ասում է, թե պատերազմ է լինելու, մենք անվտանգությունը, եթե դրա հնարավորությունն ունենանք էլ, չենք ապահովելու, մոռացեք դրա մասին, որ Հայաստանը հանձնում ենք: Եվ պատրաստ եղեք, որ ընդամենը մի քանի ամիս հետո, առավելագույնը 2023 թվականի վերջին, Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ: Այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս, բոլոր շերտերն ու կառույցները, այդ թվում՝ նաեւ ընդդիմությունը»,-ասաց նա:

«Օրերս մտածում էի երկրաշարժի մասին, որ եղավ Արեւմտյան Հայաստանի տարածքում: Մեր սուրբ հողը որպես ծնող երկարաձգեց կործանման շրջանը, շանս տվեց, որ մենք վերջապես ուշքի գանք ու համախմբվենք: Ժողովուրդ, հողը մեր անհանգիստ է: Բայց մենք որպես ապիկար զավակ, նորից չենք լսում մեր ծնողի ճիչը: Շատ մեծ ցավով եմ ասում, ինձ երբեմն թվում է, որ այս ազգը կզարթնի այն ժամանակ, երբ նորից կբռնի գաղթի ճամփան, կամ երբ պատշգամբներից կնետեն: Բայց այդ ժամանակ շատ ուշ կլինի: Էլ չգիտեմ ոնց գոռամ, ոնց գուժեմ, ոնց խնդրեմ իմ ժողովրդին, որ ժամանակն արդեն ավարտվել է շատ վաղուց: Բայց միշտ կա ելք, միշտ կա լուծում, միշտ հնարավոր է շտկել»,-ասաց Հայկ Մելիքյանի մայրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031