Ուշադրություն
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վրկ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վրկ։
Երևան քաղաքում՝
Մարտի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Մարտի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ մարտի 6-ին հարավային 7-10 մ/վրկ, 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ 27-32մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 19.0°C (1999թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.0°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.4°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ