Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անձի շահագործման մասին հեռախոսազանգ ստանալուց հետո, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ բաժնի տեսուչները պարզեցին, որ շահագործվել է 70-ամյա մի կին։
Բ.Պ-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ 35-ամյա Հ․Բ․-ն եւ ծանոթուհին՝ 46-ամյա Ն․ Հ.-ն նախնական համաձայնությամբ, խաբեությամբ իրենից հափշտակել են Երեւան քաղաքի իր բնակարանը։
Անվանափոխելուց հետո՝ այն վերավաճառել են եւ օգտվելով 70-ամյա կնոջ անօգնական վիճակից՝ վերցրել են նրա անձնագիրը եւ պահել իրենց մոտ: Սրանից բացի, Հ․Բ․-ն եւ Ն․Հ․-ն ամեն ամիս, Բ․Պ․-ին ուղեկցել են տարբեր բանկեր․ կինը ստացել է ամսական թոշակը, որին հարկադրանքով տվել է նրանց, որպեսզի ստանա թոշակն ու հարկադրել են տրամադրել նրանց։
Վերջիններս խաբեությամբ տիրացել են Բ․ Պ-ի եղբոր կողմից ուղարկված գումարներին՝ խոստանալով սննդամթերքով ապահովել, սակայն օրերով ոչինչ չեն մատակարարել եւ մշտապես պահել են կախվածության մեջ:
Կարդացեք նաև
Հ.Բ.-ն եւ Ն.Հ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ