JAMnews. Ղարաբաղի հայերը փորձում են աշխարհին հասցնել այն, որ արդեն երեք ամիս է, ինչ 120 հազար մարդ ապրում է շրջափակման մեջ, նրանցից 30 հազարը երեխաներ են։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները փաստացի հայտնվել են գերու կարգավիճակում»,- իրավիճակի առնչությամբ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Սովորական ընտանիք անսովոր իրականության մեջ
Տեղի Հանրային հեռուստատեսության լրագրողները JAMnews-ի համար ռեպորտաժ են նկարահանել ԼՂ մայրաքաղաքում ապրող սովորական ընտանիքի կյանքի մասին։
Այն ներկայացնում է Արև Իսրայելյանի ընտանիքը։ Արևի հետ են ապրում որդին, հարսը, երկու թոռները, ընտանիքում նաև համալրում է սպասվում՝ շուտով երրորդ բալիկը կծնվի։
Կարդացեք նաև
Հունվարի կեսերից ԼՂ-ում որոշ ապրանքներ կտրոններով են վաճառվում՝ շաքարավազը, բրինձը, մակարոնեղենը, բուսական յուղը: Բայց ոչ բոլորը կարող են դրանք գնել, քանի որ շրջափակման պատճառով մի շարք կազմակերպություններ ու ձեռնարկություններ փակվել են, մարդիկ գործազուրկ են դարձել ու աշխատավարձ չեն ստանում։ Նման իրավիճակում է հայտնվել ավելի քան հինգ հազար մարդ, որոնց համար պետական աջակցության ծրագրեր են մեկնարկել։
Արևի ընտանիքը հաջողակների թվում է․ ոչ ինքը, ոչ որդին չեն կորցրել աշխատանքը։ Տղան աշխատում է ավտոտեխսպասարկման կետում։ Շրջափակման օրերին գազն ու լույսն անընդհատ անջատում են, և մայրն անհանգստանում է միայն, որ տղան չմրսի։
Արևի տանը տաք է, որդին կրկին տանը տեղադրել է փայտի վառարանը, որն օգտագործում էին պատերազմի ժամանակ։ Իսկ վառարան չունեցող հարևանները գալիս են նրանց տուն՝ տաքանալու։
Ամբողջ պատմությունը՝ տեսանյութում
Նորա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ,
Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: