Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Բաքվին ու Երևանին խաղաղության պայմանագրի հարցում. Լուիս Բոնո

Մարտ 06,2023 14:34

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման գործում: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոն, որը տարածաշրջանային այցով գտնվում է Բաքվում:

«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի կայուն: Եվ այն պետք է գա հենց կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է Բոնոն:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կապի մեջ լինեն՝ անկախ միջնորդության ձևաչափից:

«Մեր վերջնանպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է: Խաղաղությունը շահավետ է երկու կողմերի համար էլ: Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարեցին, որ խաղաղություն են ուզում»,- ասել է Բոնոն:

Նա հավելել է, որ վաղը այցելելու է Հայաստան: «[Տարածաշրջան] իմ այցի նպատակն է խրախուսել կողմերին երկխոսության ու նոր հանդիպում կազմակերպել»,- ասել է Բոնոն:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031