Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Կարմրուկով բոլոր բուժառուների վիճակը միջին ծանրության է. հիվանդներից 15-ը երեխա են, 5-ը՝ մեծահասակ»

Մարտ 06,2023 12:44

Մարտի 6-ի,ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 20 դեպք, որից 19-ը հոսպիտալացված է, 1-ը՝դուրս է գրվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր բուժառուների վիճակը միջին ծանրության է։ Նրանք գտնվում են խիստ հսկողության տակ։ Ընդհանուր հիվանդներից 15-ը երեխա են, 5-ը՝ մեծահասակ։

Նախարարն ասաց, որ 2022-ից սկսած՝ մեր տարածաշրջանում, ԱՀԿ 27 երկրներում այս հիվանդացության աշխուժացում կար, եւ կանխատեսվում էր, որ այն մեր երկիր էլ կներթափանցի․ «Մեր համաճարակաբանական ընդհանուր հսկողության եւ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է բալիկ, որից հետո վարակվել են նաեւ այլ անձինք»։

Մեր երկրում, ինչպես ասաց նախարարը, ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստումների ցուցանիշը շատ բարձր է՝ 95%, սակայն, ըստ նախարարի՝ կա 5%, որը չունի պաշտպանություն այս վարակից։ Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ունի բարձր վարակելիություն, ուստի պատվաստումները շատ կարեւոր են եւ միակ պաշտպանիչ միջոցն են։

Հայաստանում ԿԿԽ պատվաստումներն իրականացվում են երկու դեղաչափով․ առաջինը՝ 1 մեկ տարեկան երեխաներին, երկրորդը՝ 4-6 տարեկաններին։

«Երկու դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակման հավանականությունը գրեթե բացակայում է։ Այժմ պոլիկլինիկաների հետ ենք աշխատում՝ վերհանելու պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները։ Նրանց հետ անհատապես աշխատում ենք, որպեսզի պատվաստվեն ու կանխեն ռիսկի խմբի վարակումը, որոնք չեն կարող պատվաստվել, դրանք 1 տարեկանից ցածր բալիկներն են»,-ասաց նախարարը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031